COVID-19-ի դեմ պատվաստանյութեր
Պատվաստանյութերը մեզ պաշտպանում են COVID-19 առաջացնող վիրուսից։ Ավստրալիայում 5 տարեկան և բարձր տարիքի բոլոր անձինք կարող են գրանցվել՝ ստանալու իրենց COVID-19-ի դեմ անվճար պատվաստումը։
COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին
Ավստրալիայում 5 և բարձր տարիքի բոլոր մարդիկ կարող են գրանցվել իրենց պատվաստումների համար:
Ավստրալիայում COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվճար են բոլորի համար։ Սա ներառում է մարդկանց առանց Medicare քարտի, օտարերկրյա այցելուներին, միջազգային ուսանողներին, ներգաղթող աշխատողներին և ապաստան հայցողներին: Պատվաստվելը կօգնի ձեզ, ձեր ընտանիքին և ձեր համայնքին պաշտպանվել COVID-19-ից:
Ավստրալիայի կառավարությունը պատվաստումը պարտադիր չի դարձրել, և դուք կարող եք չպատվաստվել COVID-19-ի դեմ
Որոշ նահանգային և տարածքային հանրային առողջության հրահանգներ կարող են պարտադրել պատվաստումը որոշակի հանգամանքներում: Օրինակ`զբաղվածության որոշ տեսակների և համայնքային գործունեության համար:
Պատվաստանյութերը անվտանգ են
COVID-19-ի դեմ պատվաստումներն անվտանգ են և կյանքեր են փրկում։ Ավստրալիայում Therapeutic Goods Administration(Բուժական ապրանքների վարչությունըTGA)) շարունակում է ուշադիր հետևել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգությանը և կողմնակի ազդեցություններին։
Տեղեկացեք ավելին Ավստրալիայում հասանելի յուրաքանչյուր պատվաստանյութի մասին.
COVID-19-ի դեմ պատվաստանյութերը սովորեցնում են ձեր օրգանիզմին ազատվել վիրուսից, եթե դուք վարակվեք։
Եթե դուք ունեք հարցեր կամ մտահոգություններ պատվաստումից հետո, դիմեք կլինիկա, որտեղ պատվաստվել եք, կամ ձեր բժշկին:
Տեղեկացեք ավելին , թե ինչ սպասել ձեր պատվաստումից հետո:
Ով պետք է պատվաստվի
5 և բարձր տարիքի բոլորը պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ։
COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալը ձեզ պաշտպանում է COVID-19-ից ծանր հիվանդանալուց կամ մահանալուց:
Պատվաստվելը նաև օգնում է պաշտպանել ձեզ շրջապատող մարդկանց՝ դանդաղեցնելով վիրուսի տարածումը:
Որպեսզի համարվեք ամբողջովին պատվաստված COVID-19-ի դեմ, դուք պետք է ստացած լինեք ձեր տարիքի և առողջական կարիքների համար առաջարկվող բոլոր դեղաչափերը:
5-ից 15 տարեկան երեխաները պետք է ստանան․
- COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջնային 1 և 2 դեղաչափերը
- առաջնային 3 դեղաչափը, եթե նրանք ունեն խիստ իմունային անբավարարություն:
16 և բարձր տարիքի բոլորը պետք է ստանան․
- COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջնային 1 և 2 դեղաչափերը
- առաջնային 3 դեղաչափը, եթե նրանք ունեն խիստ իմունային անբավարարություն
- COVID-19-ի դեմ պատվաստանյութի խթանիչ դեղաչափը:
Դուք նաև պետք է ստանաք COVID-19-ի դեմ ձմեռային դեղաչափ, եթե 4 ամիս առաջ ստացել եք ձեր խթանիչ դեղաչափը և դուք.
- 65 և բարձր տարիքի եք
- տարեցների խնամքի և հաշմանդամության խնամքի հաստատության բնակիչ եք
- 16 և բարձր տարիքի եք և ունեք խիստ իմունային անբավարարություն
- բնիկ կամ Տորես նեղուցի կղզու բնակիչ եք և 50 և բարձր տարիքի եք։
Եթե ձեր COVID-19-ի թեստը դրական է, խորհուրդ է տրվում սպասել 3 ամիս՝ մինչև COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեր հաջորդ դեղաչափը ստանալը։
Մարդիկ, ովքեր հիվանդացել են COVID-19-ով իրենց խթանիչ դեղաչափը ստանալուց հետո, պետք է սպասեն առնվազն 3 ամիս՝ նախքան ձմեռային դեղաչափը ստանալը:
Կարևոր է ամբողջովին պատվաստված լինել COVID-19-ի դեմ։ Տարբեր մարդիկ կարող են տարբեր ժամանակներում կարիք ունենալ տարբեր COVID-19-ի դեմ պատվաստանյութերի: Խոսեք ձեր առողջապահական ծառայություն տրամադրողի հետ՝ պարզելու, թե ինչ պետք է անեք դուք և ձեր ընտանիքը՝ ամբողջովին պատվաստված լինելու համար:
Երեխաները
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են երեխաների համար։
Պատվաստում ստացած երեխաները կարող են օգնել կանխել վիրուսը փոխանցել կրտսեր քույրերին ու եղբայրներին, պապիկներին ու տատիկներին և ավելի լայն համայնքին:
Տեղեկացեք ավելին երեխաների և դեռահասների համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին։
Հղի կամ կրծքով կերակրող կանայք
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են, եթե հղի եք, կրծքով եք կերակրում կամ պատրաստվում եք հղիանալ։ Դուք կարող եք պատվաստանյութ ստանալ հղիության ցանկացած փուլում:
Տեղեկացեք ավելին հղիության, կրծքով կերակրման և COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին։
Հաշմանդամություն ունեցող մարդիկ
Հաշմանդամություն ունեցող մարդիկ ենթարկվում են COVID-19-ից ծանր հիվանդանալու ավելի մեծ վտանգի և պետք է պատվաստվեն։
Եթե ցանկանում եք ավելի շատ օգնություն կամ աջակցություն, կարող եք զանգահարել Disability Gateway Helpline՝ 1800 643 787 հեռախոսահամարով: Նրանք կարող են գրանցել ձեզ:
Եթե թարգմանչի կարիք ունեք, զանգահարեք Թարգմանչական ծառայություն 131 450 հեռախոսահամարով և խնդրեք նրանց զանգահարել Disability Gateway:
Առկա առողջական խնդիրներ ունեցող մարդիկ
Առակ ռողջական խնդիրներ ունեցող մարդիկ ավելի մեծ վտանգի են ենթարկվում COVID-19-ից ծանր հիվանդանալուց և պետք է պատվաստվեն:
Խոսեք ձեր հիմնական բուժաշխատողի հետ ձեր իրավիճակի համար լավագույն պատվաստանյութի մասին:
Որտեղ պատվաստվել
COVID-19-ի դեմ պատվաստանյութ կարող եք ստանալ.
- Commonwealth-ի պատվաստումների կլինիկաներում
- մասնակցող ընդհանուր բուժական կենտրոններում
- Aboriginal Controlled Community Health Services-ում
- նահանգային և տարածքային պատվաստումների կլինիկաներում և
- մասնակցող դեղատներում:
Բուժող բժիշկները չեն կարող ձեզնից գանձել պատվաստանյութի համար:
Ձեր մոտակա պատվաստման կլինիկան գտնելու և ձեր պատվաստումը գրանցելու համար, օգտագործեք Vaccine Clinic Finder: Եթե պատվաստման ժամադրության ժամանակ ձեզ անհրաժեշտ է հեռախոսային կամ տեղում թարգմանություն, զանգահարեք Թարգմանչական ծառայություն 131 450. հեռախոսահամարով:
Եթե դուք չունեք Medicare քարտ
Եթե դուք չունեք Medicare քարտ, կարող եք անվճար պատվաստում ստանալ.
- Commonwealth-ի պատվաստումների կլինիկաներում
- նահանգային կամ տարածքային պատվաստման կլինիկաներում
- մասնակցող դեղատներում:
«Hey Eva» – Պատվաստանյութի հեշտ հասանելիություն
EVA-ն պարզ ետ զանգի ծառայություն է, որն օգնում է մարդկանց գրանցվել COVID-19-ի դեմ պատվաստման համար: EVA-ն աշխատում է առավոտյան ժամը 7-ից 10-ը (AEST), շաբաթը 7 օր:
Եթե COVID-19-ի դեմ պատվաստման գրանցման հարցում օգնության կարիք ունեք, ուղարկեք «Hey EVA» տեքստային հաղորդագրությունը 0481 611 382 հեռախոսահամարին:
Երբ հաղորդագրություն ուղարկեք EVA-ին, դուք պատասխան կստանաք, որը կհարցնի ձեր
- անունը
- նախընտրելի լեզուն
- նախընտրելի ամսաթիվն ու ժամը
- հարմար հեռախոսահամարը ետ զանգելու համար։
National Coronavirus Helpline-ի վերապատրաստված հեռախոսավարը կզանգահարի ձեզ նախատեսված ժամին՝ օգնելու գրանցել COVID-19-ի դեմ ձեր պատվաստումը:
EVA-ն տեղեկատվություն և խորհուրդ է տալիս COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին և օգնում՝
- տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ
- օգնել ձեզ գտնել կլինիկա
- օգնել ձեզ նշանակել պատվաստման համար համապատասխան ժամադրություն
- միացնել ձեզ անվճար թարգմանչական ծառայությանը:
Նախքան COVID-19-ի դեմ ձեր պատվաստումը
Եթե դեռ չեք արել, գրանցվեք ժամադրության համար:
Եթե ունեք Medicare քարտ, ստուգեք, որ ձեր տվյալները թարմացված են.
- ձեր Medicare առցանց հաշվի միջոցով myGov-ի միջոցով
- Express Plus Medicare հավելվածում
- զանգահարելով Services Australia։
Ձեզանից կարող է պահանջվել լրացնել համաձայնության ձևաթուղթը նախքան ձեր ժամադրությունը, կամ եթե դուք պատվաստման որոշում եք կայացնում մեկ ուրիշի համար:
Կարդացեք համաձայնության ձևաթուղթը:
Կարդացեք 5-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված տեղեկատվության և համաձայնության ձևաթուղթը:
COVID-19-ի դեմ ձեր պատվաստումից հետո
Հազվագյուտ ալերգիկ ռեակցիայի դեպքում ձեր պատվաստումից հետո առնվազն 15 րոպե ձեզ կվերահսկեն: Անձը, ով ձեզ պատվաստում է կատարում, վերապատրաստվել է արագ արձագանքման համար:
Սովորաբար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները մեղմ են և անհետանում են 1-ից 2 օրվա ընթացքում: Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են.
- ձեռքի ցավ, որտեղ ասեղը ներս է մտել
- հոգնածություն
- գլխացավ
- մկանային ցավ
- ջերմություն և դող:
Ինչպես ցանկացած դեղամիջոցի կամ պատվաստանյութի դեպքում, կարող են լինել հազվադեպ կամ անհայտ կողմնակի ազդեցություններ: Եթե կարծում եք, որ լուրջ կողմնակի բարդություններ ունեք, դիմեք ձեր բուժաշխատողին կամ National Coronavirus Helpline:
Եթե թարգմանչի կարիք ունեք, զանգահարեք National Coronavirus Helpline և ընտրեք տարբերակ 8:
Պատվաստման ապացույց
Դուք կարող եք ստանալ ձեր COVID-19-ի դեմ պատվաստման ապացույցը՝ մուտք գործելով ձեր պատվաստումների պատմության քաղվածքը:
Դուք կարող եք մուտք գործել ձեր պատվաստումների պատմության քաղվածք.
- առցանց՝ ստեղծելով ձեր սեփական myGov հաշիվը և մուտք գործելով ձեր Medicare առցանց հաշիվը
- Express Plus Medicare mobile app -ի միջոցով:
Եթե դուք չունեք Medicare քարտ կամ չունեք myGov հաշիվ, կարող եք մուտք գործել ձեր պատվաստումների պատմության քաղվածք.
- խնդրելով ձեր պատվաստում տրամադրողին տպել պատճենը ձեզ համար
- զանգահարելով Australian Immunisation Register-ի հարցումների գիծ՝ 1800 653 809 հեռախոսահամարով (08:00 – 17:00 երկուշաբթիից ուրբաթ AEST) և խնդրելով ուղարկել ձեր քաղվածքը փոստով: Կարող է տևել մինչև 14 օր՝ մինչև այն ձեզ հասնի:
Լրացուցիչ տեղեկատվության համար, թե ինչպես ստանալ COVID-19-ի դեմ ձեր պատվաստումների ապացույցը, այցելեք՝ Services Australia կայքը:
Որտեղից ստանալ վստահելի տեղեկատվություն
Կարևոր է տեղեկացված մնալ COVID-19-ի և COVID-19-ի դեմ պատվաստումների ծրագրի մասին վստահելի և պաշտոնական աղբյուրների միջոցով:
COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ընդհանուր հարցերի պատասխանները հասանելի են 63 լեզուներով։
Կարդացեք COVID-19-ի մասին տեղեկատվություն ձեր լեզվով: