COVID-19-ի դեմ խթանիչ պատվաստանյութի վերաբերյալ տեղեկացում

Տեղեկացեք COVID-19-ի դեմ պատվաստանյութերի խթանիչ դեղաչափերի մասին, ում համար են դրանք խորհուրդ տրվում, երբ է ձեզ անհրաժեշտ և ինչպես ստանալ այն:

COVID-19-ով ծանր հիվանդանալուց կամ մահանալուց լավագույն պաշտպանություն ստանալու համար, դուք պետք է ստանաք բոլոր առաջարկված դեղաչափերը ձեր տարիքին կամ անհատական առողջական կարիքներին համապատասխան: Այս պաշտպանությունը պահպանելու համար խթանիչները կարևոր են:

Խթանիչ դեղաչափերը անվճար են բոլորի համար:

Խթանիչ դեղաչափերի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև ձեր լեզվով:

Խթանիչ դեղաչափեր

Բոլոր մեծահասակները կարող են խթանիչ ստանալ, եթե նրանց վերջին COVID-19-ի դեմ խթանիչից կամ հաստատված վարակից (որն ամենավերջինն է) անցել է 6 ամիս կամ ավելի երկար՝ COVID-19-ից առաջացած ծանր հիվանդությունից լրացուցիչ պաշտպանության համար:

Սա հատկապես խորհուրդ է տրվում ծանր հիվանդության ավելի բարձր վտանգ ունեցող մարդկանց, ներառյալ.

  • 65 և բարձր տարիքի բոլոր անձանց
  • 18 և բարձր տարիքի բոլոր անձանց, ովքեր ունեն բժշկական ուղեկցող հիվանդություններ, հաշմանդամություն կամ բարդ առողջական կարիքներ:

5-ից 17 տարեկան երեխաներն ու դեռահասները, ովքեր ունեն հիվանդություններ, որոնք նրանց ծանր հիվանդանալու վտանգի են ենթարկում, կարող են նաև խթանիչ դեղաչափ ստանալ, եթե նրանց վերջին դեղաչափից կամ COVID-19-ով վարակվելուց անցել է 6 ամիս՝ հիմնվելով պատվաստում իրականացնողի հետ անհատական վտանգի գնահատման վրա:

Խթանիչ դեղաչափեր այս պահին խորհուրդ չի տրվում 18 տարեկանից ցածր երեխաների և դեռահասների համար, ովքեր չունեն ծանր COVID-19-ի վտանգի որևէ գործոն:

Բոլոր պատվաստանյութերը հաստատված են օգտագործման համար Ավստրալիայում և շարունակում են ապահովել շատ ուժեղ պաշտպանություն COVID-19-ից առաջացած ծանր հիվանդությունից։ Սակայն Omicron-ին հատուկ երկվալենտ պատվաստանյութերը նախընտրելի են խթանիչների համար:

COVID-19-ի դեմ ձեր վերջին պատվաստման ամսաթիվը նշված է ձեր COVID-19-ի թվային վկայականում:

Գտեք կլինիկա և գրանցվեք

Ինչպես գրանցվել խթանիչ դեղաչափերի համար

Խթանիչ դեղաչափի կամ ձմեռային խթանիչ դեղաչափի գրանցման համար օգտագործեք COVID-19 Clinic Finder կամ օգտագործեք «Hey Eva» Easy Vaccine Access-ը:

EVA,-ն պարզ հետադարձ զանգի ծառայություն է, որն օգնում է մարդկանց գրանցվել COVID-19-ի դեմ պատվաստման համար:

Եթե COVID-19-ի դեմ պատվաստման գրանցման հարցում օգնության կարիք ունեք, ուղարկեք «Hey EVA» հաղորդագրությունը 0481 611 382 հեռախոսահամարով: National Coronavirus Helpline-ի վերապատրաստված հեռախոսավարը կզանգահարի ձեզ՝ օգնելու գրանցվել ձեր COVID-19-ի դեմ պատվաստման համար:

Խթանիչ դեղաչափերի ծրագիր տարեցների խնամքի համար

Տարեցների խնամքի հաստատություններում իրականացվում է խթանիչ դեղաչափերի ծրագիր: Կարդացեք ավելին տարեցների խնամքի հաստատություններում COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափի պատվաստման ծրագրի մասին։

Խթանիչ դեղաչափերի ծրագիր հաշմանդամություն ունեցող անձանց համար

Խթանիչ դեղաչափերի ծրագիր է իրականացվում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, ովքեր ապրում են ընդհանուր բնակելի կացարաններում: Տեղեկացեք ավելին COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափի ծրագրի մասին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, ովքեր ապրում են ընդհանուր բնակելի կացարաններում:

COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափերի անվտանգություն

Ընդհանուր, թեթև կողմնակի ազդեցությունները խթանիչ դեղաչափից հետո նման են առաջին 2 դեղաչափերից հետո առաջացած կողմնակի ազդեցություններին:

Կարդացեք տեղեկատվություն COVID-19-ի դեմ պատվաստանյութի անվտանգության և կողմնակի ազդեցությունների մասին։

Last updated:

Help us improve health.gov.au

If you would like a response please use the enquiries form instead.